«Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում». Եղիշե Չարենց
Այսօր հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է (1897թ. մարտի 13, Կարս, 1937թ. նոյեմբերի 27, Երևան):
«…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»,- Չարենցի մասին ասել է Գուրգեն Մահարին:
«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին` Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում: Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ` 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը, «Վահագն», «Ազգային երազ» և «Հատված» պոեմները:
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյա քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»,- ասել է Պարույր Սևակը:
«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Առավել հայտնի են Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ:
Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Այս թեմայով գրել է «Լիրիկական բալլադներ», «Ծիածան», «Հրո երկիր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի–բայց երգս կա, կապրի դեռ:
1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: