Մոսկվայի Տվերի դատարանը երեկ ձերբակալել է КамАз մակնիշի բեռանատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով շաբաթ օրը խոշոր վթարի պատճառ է հանդիսացել, որի ընթացքում մահացել է 18 մարդ:

«Քննելով կողմերի եզրակացությունները և քննելով ներկայացված նյութերը դատարանը որոշում է ընդունում բավարարել Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելու քննիչների միջնորդությունը»,- դատարանի վճիռը բարձրաձայն կարդացել է դատավոր Ալեքսեյ Կրիվոռուչկո:

Ընդունելով նման որոշում դատավորը համաձայնվել է քննիչ Ստանիսլավ Լագոյկոի և դատախազ Գայանե Գրիգորյանցի դիրքորոշման հետ: