Հայաստանում մի խումբ ակտիվիստներ որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության համակարգի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի դեմ:
Այդ նպատակով նրանք այսօր ժամը 15:00-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի նախաձեռնությամբ են հանդես եկել սոցիալական ցանցում:
Այդ նպատակով Ֆեյսբուքում հատուկ նախաձեռնություն է բացվել, որտեղ տեղադրված է հետևյալ հայտարարությունը. «Հավաքվում ենք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև՝ ցույց տալու մեր դժգոհությունը Հրաչյա Հարությունյանին դատարանում ծաղրելու և ոչ մարդկային վերաբերմունքի դեմ»: