Ռաթգերի համալսարանի ամերիկացի գիտնականները հաշվարկել են, թե քանի մարդ կտուժի գլոբալ տաքացման հետևանքով:
Համաձայն մասնագետների կանխատեսման՝ հարյուրամյակի վերջում մոլորակում ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճան Ցելսիուսով: Սակայն ավելցուկային ջերմությունը ոչ հավասարաչափ է բաշխվելու, ինչի հետևանքով աշխարհի մի շարք երկրներում մահացու վտանգավոր շոգ կլինի:
Գլոբալ տաքացման ազդեցությունը մեծ կլինի այն տարածքներում, որոնց ընդհանուր բնակչությունը 1,2 միլիարդ մարդ է կազմում: Դա չորս անգամ ավելի է, քան այսօր, և տասներկու անգամ ավելի, քան մինչև գլոբալ տաքացման սկսվելը:
Երբ ջերմաստիճանը բարձրանա 1,5 աստիճան Ցելսիուսով, շոգից կտուժի մոտավորապես 500 միլիոն մարդ, 2 աստիճան Ցելսիուսի դեպքում՝ 800 միլիոն մարդ: Այս մասին վստահեցնում են գիտնական հետազոտողները:
Հարկ է նաև նշել, որ ներկայիս պահին մոլորակի վրա ջերմաստիճանը 1,2 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է, քան XIX դարի վերջին էր: