Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Նշենք, որ դպրոցահասակ երեխան Էջմիածնից է:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 20 դեպք կա:


