Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Կարլոս Դանտե Ռիվան Апа գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար:«Ես մտածում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խնդիր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար :Այն անպայման պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանկաներում հարցի խաղաղ կարգավորմանը»,- նշել է դեսպանը:

Կարլոս Դանտե Ռիվան նաև անրադարձել է հայկական համայնքի հարցին` նշելով, որ այն իսկապես հզոր է: «Նրանք հին ժամանկներից ապրում են այնտեղ(Արգենտինայում):Արգենտինան բոլոր կողմերի հետ բարիդրացիական հարաբերություններ: Արգենտինան խաղաղասեր պետություն է և ջանում է պետական հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք միշտ ողջունում ենք հակամարտության լուծման ճանապարհները, որ հաստատում է ՄԱԿ-ը»: Սակայն նա նաև նշել է, որ հայկական համայնքը չի կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: