Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ,
Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք,
Թարգմանիչներ,
Տվյալների բազա լրացնողներ,
Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հավելել է. «Քանի որ կամավորության համար հեռախոսազանգերը շատ են, խնդրում եմ [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»: