Metro պարբերականը ներկայացրել է 10 աստղերի ցանկը, որոնք մահացել են չափից շատ դեղօրայքների ընդունումից:
Ուիթնի Հյուսթոն
Նշանավոր ամերիկացի երգչուհին մահացել է 2011 թվականի փետրվարի 11-ին BeverlyHilton հյուրանոցի համարում Գրեմիի 54-րդ մրցանակաբաշխության նախօրեին: Նրա մարմինը լոգասենյակում հայտնաբերել է երգչուհու մորաքույր Մերին: Համաձայն հետաքննության արդյունքների երգչուհին մահացել է թմրամիջոցների և բժշկական դեղորայքների խառնելուց:

Ավստրալիայի բնակիչ Հիթ Լեդջերը մահացել է 2008 թվականի հունվարի 22-ին: Դերասանի մարմինը հայտնաբերվել է Մանհեթոնում գտնվող նրա բնակարնում: Դիահերձման և բժշկական փորձաքնության արդյունքում պարզվել է, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել սուր թունավորումը, որը առաջացել էր թմրամիջոցային անալգետիկների, քնաբերների և տագնապամարիչ դեղամիջոցների համատեղ գործունեության արդյունքում:

Մայքլ Ջեքսոն
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին: Նրա բժիշկ Քոնրադ Մյուրեյը ներարկել էր Մայքլ Ջեքսոնին ուժեղ ցավազրկող պրոպոֆոլ, որը նրա համար մահացու ազդեցություն էր ունեցել: Այդ դեղորայքը ընդունում են անքնության դեմ պայքարելու համար: Հետագայում երգչի անձնական բժշկին մեղադրել են ոչ մտադրված սպանության մեջ:

Քուրթ Քոբեյն
Nirvana խմբի մենակատարին գտել էին գլխից գնդակահարված վիճակով իր տանը 1994 թվականի ապրիլի 8-ին: Տարբերականերից մեկի համաձայն նա իրեն ներարկել է հերոինի մահաբեր քանակ, իսկ հետագայում նա սպանել ինքն իրեն` կրակելով գլխին: Մեկ այլ կարծիքի համաձայն Քոբայնին սպանել են: Ընդ որում նրա սպանության մեջ կասկածում են նրա նախկին կնոջը` Քորթնի Լավին:

Էմի Վայնհաուս
Բրիտանացի երգչուհին հայտնաբերվել էր իր բնակարանում 2011 թվականի հուլիսի 23-ին: Ենթադրվում է, որ նա մահացել է թմրամիջոցների չափից մեծ դոզայի պատճառով: Հետագայում պարզ է դարձել, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը, որը առաջացել է ալկոհոլային թունավորումից: Էմի սենյակում հայտնաբերվել է օղիի երեք դատարկ շիշ, իսկ նրա արյան մեջ ակշլկոհոլի մակարդակը հինգ անգամ գերազանցել է թույլատրելին:

Էլվիս Փրեսլի
Ռոքնռոլի արքան մահացել է 1977 թվականի օգոստոսի 16-ին: Իր մահվան նախօրեին նա տուն է վերադարձել երեկոյան շատ ուշ և ամբողջ գիշեր քննարկել սպասվելիք համերգային շրջագայությունները և բաժանումը իր կնոջից: Առավոտյան նա ընդունել է հանգստացուցիչ դեղեր, սակայն մի քանի ժամ հետո չի կարողացել քնել և ընդունել է ևս մեկ դոզա, որն էլ նրա համար մահաբեր հետևանք է ունեցել: Դրանից հետո նա որոշ ժամ գիրք է կարդացել լոգարանում, իսկ դրանից հետո նրա անշունչ մարմինը գետնի վրա հայտնաբերել է երգչի հարսնացուն: Փրեսլիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկները չեն կարողացել նրան ինչ-որ բանով օգնել:

Մերիլին Մոնրո
XX դարի սեքս-սիմվոլը հայտնաբերվել է մահացած 1962 թվականի օգոստոսի 4-ի գիշեր լույս 5-ին Լոս Անջելոսի իր տանը: Նա պառկած էր անկողնում հեռախոսափողը ձեռքին, իսկ նրա կողքին գտնվում էր քննաբերը: Փորձաքննությունը պարզել է, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել բարբիտուրատների չափաքանակի շահագործումը, իսկ ոստիկանների զեկույցի մեջ նշված է, որ հնարավոր է այն եղել է ինքնասպանություն:

Ջիմի Հենդրիքս
Ջիմի Հենդրիքսը, ով 2009 թվականին Time պարբերականի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահար, հայտանբերվել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում 1970 թվականի սեպտեմբերի 18-ին: Նա նախորդ գիշերը անց է կացրել իր ընկերուհի Մոնիկա Շարլոտ Դանեմանի հետ և մահացել ինը քնաբեր ընդունելուց հետո: Աղջիկը հասկացել է, որ Հենրիքսի հետ ինչ-որ մի բան այն չէ, սակայն վախեցել է կանչել շտապ օգնություն, քանի որ ամբողջ բնակարով մեկ թափված են եղել թմրամիջոցներ: Հետագայում նշվում է, որ երբ ժամանել են շտապ օգնության աշխատակիցները Հենդրիքսը դեռևս կենդանի է եղել, սակայն հիվանդանոցում ոչինչ չեն կարողացել անել:

Աննա Նիկոլ Սմիթ
Playboy ամսագրի մոդելը մահացել է 2007 թվականի փետրվարի 8-ին Բահամյան կղզիների մայրաքաղաքում Նասաուում: Դրանից մի քանի օր առաջ նա գրիպով պառկած է եղել: Փետրվարի ութին նրա ամուսինը Հովարդը մեկնել է իր անձնական գործերով, սակայն շուտով նրան զանգահարել և ասել են, որ Աննայի վիճակը վատացել է: Բժիշկները փորձել են աղջկան ուշքի բերել, սակայն անհաջող: Մահվան պատճառ բժիշկները նշել են անալգետիկների և հակադեպրեսաների շահագործումը:

Sex Pistols խմբի մենակատարը մահացել է շուտով այն բանից հետո, որ սպանվել է նրա սիրելի ընկերուհի Նենսին: 1978 թվականի հոկտեմբերին նրանք միասին ընդունել են թմրամիջոցներ հյուրանոցային համարում, իսկ երբ Սիդը ուշքի է եկել հայտանբերել է Նենսիին լոգարանի հատակին սպանված վիճակում, ամենայն հավանականությամբ իր դանակով: Որոշ ժամանակ անց երաժիշտին ձերբակալել են, սակայն նա խստիվ կերպով մերժել է, որ մասնակցություն է ունեցել սպանությանը: Հետագայում սպանության մեջ գլխավոր կասկածյալ դարձավ թմրանյութեր վաճառողը: Վիշեսին բաց թողեցին բանտից տուգանքի դիմաց և նա կատարել է ինքնասպանության անհաջող փորձ: Փետրվարին երեկույթներից մեկի ժամանակ նա ընդունել է հերոին և կորցրել գիտակցությունը: Նրան ուշքի են բերել, որից հետո նա կրկին դոզա է ընդունել: Փետրվարի 2-ի առավոտյան նրան մահացած են հայտնաբերել: Վիշեսի մայրը նշել է, որ վերջինս ինքնասպանություն գործել, քանի որ չի կարողացել վերապրել իր սիրելիի մահը:
