Շինարարական բրիգադներ են դիմում՝ կամավորության սկզբունքով մասնակցելու Նորքի հիվանդանոցի մոդուլային կորպուսի աշխատանքներին
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շինարարական բրիգադներ են դիմում կամավորության սկզբունքով մասնակցելու Նորքի հիվանդանոցի մոդուլային կորպուսի աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային
ընդունարանի շինարարությունը ընթանում է լայն թափով և 3-4 օրում 40 նոր պալատ պատրաստ կլինի։