ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՛չ մոլախաղերին։
Հերթական անհանգստացնող նամակը մոլախաղերի զոհ դարձած ընտանիքի մասին։
Ողջույն Ձեզ, հարգելի պարոն Սարգսյան։
Ինչքան հասկացել ենք իշխանական օղակում միայն Դուք եք բացահայտ պայքար տանում մոլախաղերի դեմ։
Խնդրում եմ, օգնեք։ Իմ փոքր ընտանիքը արդեն համարյա 4 տարի ապրում է դրանց ամենօրյա ներկայության պայմաններում։
Ես ու ամուսինս ենք, սկզբում գնում էր անիծյալ Գուդվին գրասենյակներ, մոտ 1 տարի առաջ ինքը իր կամքով գնաց դիմում գրեց, որ չթողնեն իրեն մուտք գործել։
Բայց հիմա էլ բենզալցակայանների մոտ գտնվող ապառատներն են, ինչքան գիտեմ էլի պատկանում են Գուդվինին։
Ես կարող եմ փաստել, որպես այդ ամենի միջով անցնող մարդ, որ թողնելով մարդու գիտակցությանը, համարյա անհնար է դրանցից ազատվել, տևում է 1 - 2 ամիս, ու նորից կրկնվում։ Խնդրում եմ ազատեք քաղաքը դրանցից, եթե իսպառ վերացնել չի լինի, թող բնակավայրերում չլինեն։
Հաստատ օրը 5000 դրամ աշխատողը չի գնալու քաղաքից դուրս խաղա։ Դրանց հասանելիությունը ավելի շատ է խթանում, հատկապես ցածր եկամուտ ունեցող երիտասարդների այդ կեղտով տարվելուն։
Նշենք որ մեկնաբանություններում Հայկ Սարգսյանը հավելել էր․
«Նշեմ, որ գազալցակայաններում գործող սարքավորումների գործունեությունը արգելվելու է մայիսի 1-ից։
Օրենքը ընդունվել է 2019-ի հոկտեմբերին։ Օնլայն կայքերի գործունեության սահմանափակում դեռևս չունենք»։