«Եվրատեսիլ 2020»-ի համար նախատեսված երգերն այդպես էլ չեն հնչի եվրատեսիլյան բեմից: Այս մասին հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը: Այն բանից հետո, ինչ այս տարվա մրցույթը չեղարկվեց, կազմակեպիչները հայտարարել են, որ մասնակից երկրները կարող են սեփական հայեցողությամբ որոշել փոխել 2021թ. մասնակցին, թե ոչ, սակայն 2020թ. համար նախատեսված երգերով նրանք հանդես գալու իրավունք չեն ունենա:
Հայաստանի այս տարվա պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը: Նա արդեն ներկայացրել էր ինչպես իր «Chains on You» երգը, այնպես էլ դրա տեսահոլովակը:
«Եվրատեսիլ 2020»-ը պետք է տեղի ունենար մայիսի 14-16-ը հոլանդական Ռոտերդամ քաղաքում: Չեղարկման մասին պաշտոնապես հայտնի դարձավ անցած շաբաթ: Սա մրցույթի 64 տարվա պատմության մեջ առաջին դեպքն էր, որ այն չեղարկվեց: