Ինքնամեկուսացումը մեծ սթրես է մարդկանց համար: Ինչպե՞ս խուսափել հակասություններից եւ կրքերի բորբոքումից՝ Սպուտնիկ ռադիոյին տված հարցազրույցում պատմել է հոգեբան Նատալյա Ինչենկոն:

Նրա խոսքով՝ հարկադիր մտերմությունը ծանր փորձ է հարաբերությունների համար, հատկապես եթե հաշվի առնենք լարվածությունն ու սթրեսի բարձր մակարդակը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Դա հատկապես ծանր փորձ է երիտասարդների համար, որոնք փոքր երեխաներ ունեն եւ որոնց հարաբերություններում խնդիրներ կան: Կա 3 կանոն ճգնաժամից խուսափելու համար:


«Կանոն առաջին՝ շեղեք ուշադրությունը սիրելիից մեկ այլ բանի վրա, կլինի դա աշխատանք, շոփինգ, հյուրընկալվել եւ այլն: Մեկուսացման պայմաններում սովորական միջոցներն անհասանելի են, պետք է նոր բան գտնել: Դա կարող է լինել օնլայն ուսուցումը, տնային գործերը, համաշխարհային թանգարաններ օնլայն այցերը, օնլայն թատրոններն ու գրեքերը: Կանոն երկրորդ՝ ինքներդ ձեզ համար տարածք հատկացրեք, դա նվազագույնի է հասցնում կոնֆլիկտի ռիսկերը: Հարազատ մարդու հետ պետք է պայմանավորվել, որ ինչ-որ պահի ձեզ դադար է պետք, որպեսզի մենակ մնաք: Կանոն երրորդ՝ ընդհանուր զբաղմունք գտեք: Պետք է ընդհանուր հետաքրքրություն լինի, կլինի դա համատեղ ֆիլմի դիտումը կամ ուտեստ պատրաստելը»,- պատմել է Ինչենկոն: