Այսօր՝ երեկոյան, ժամը 18:00-ին, մի շարք ազատամարտիկներ հանդիպե­լու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելու, որ նրանք երեկ՝առավո­տից, նաև գիշերը, մնացել են Ազա­տության հրապարակում: Ազատամար­տիկ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողո­վուրդի» հետ զրույցում հայտարարել է.

 «Եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի ազատամարտիկներին, ապա մենք շարունակելու ենք մեր պայքարը»: