ԱՄՆ-ում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Ինչպես հայտնում է CNN-ը, ծնունդով հնդիկ խոհարարը մահացել է չորեքշաբթի Նյու Ջերսի նահանգում: Վերջինս 59 տարեկան էր:
«Մեծ վշտով հայտնում ենք շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզի մահվան մասին»,- հայտնում է Մումբայում գործող Hunger Inc. Hospitality հաստատությունը, որտեղ վերջինս աշխատում էր որպես խոհարարական գծով տնօրեն:
Քարդոզի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 18-ին և բուժում էր ստանում Նյու Ջերսիի բժշկական կենտրոնում: