Իտալացի բժիշկները պարզել են, որ կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման վրա, գրում է Il Giornale-ը:
Վիրուսաբան Ռոբերտո Բուրիոնիի խոսքով, տաք եղանակային պայմաններում շնչառական վարակները ավելի քիչ են փոխանցվում, իսկ օդում հայտնված թքի մասնիկները արագորեն գոլորշիանում են, բայց սա դժվար թե ազդի ներկայիս իրավիճակի վրա:
Մասնագետը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ են միայն պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցները:
Նման եզրակացության են եկել նաև Միլանի Բիկոկկայի համալսարանի և Հռոմի III համալսարանի գիտնականները:
Նրանք համեմատել են COVID-19-ով վարակված մարդկանց քանակը Ուհանում, Լոմբարդիայում և Վենետոյում և չեն հայտաբերել որևէ կապ տվյալ շրջաններում բնակլիմայական պայմանների և վարակվածների քանակի միջև: