Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին։
«Հույս ունեմ՝ բոլորդ անվտանգ եք, առողջ եք եւ լավ եք տանը։ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար։ Զորեղություն եմ մաղթում կյանքեր փրկելու համար ծանր պայքար տանող բուժաշխատողներին եւ բնակչությանն անհրաժեշտ ապրանքներ ապահովելու համար ծանր աշխատանք կատարողներին»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում։
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տանը մարզվում է եւ ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, դիտում է ֆիլմեր ու սերիալներ։ Մխիթարյանը նաեւ խնդրել է խորհուրդ տալ, թե ինչ ֆիլմ կամ սերիալ դիտել։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցված է։