Պոդոլսկի ավտովթարում մեղադրվող Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Բուտիրկա կալանավայրի սովորական մենախուց: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով իրվապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրին:

«КамАЗ-ի վարորդը  սկզբում 20-րդ համարի քաղաքային հիվանդանոցից տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» բանտի բժշկական բաժանմունք, որտեղ բժիշկները եկել են եզրահանգման, որ նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում»,- այս մասին նշում է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը որոշմամբ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է: