Մի շարք բուժաշխատողների երեխաներ ֆլեշմոբի օգնությամբ դիմում են ՀՀ քաղաքացիներին, խնդրելով մնալ տանը, որպեսզի իրենց ծնողները տուն վերադառնալու հնարավորություն ունենան:
«Մեր բժիշկների երեխաների կոչը՝ բոլոր բուժաշխատողների երեխաների անունից: Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,- գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով փոքրիկների կոչ-լուսանկարները: