Կապիկից մինչև մարդ ճանապարհին մենք կորցրել ենք մեր մարմնի գրեթե բոլոր մազերը: Բայց անգամ այն ամենաքիչով, որ մնացել է, մենք դատում ենք միմյանց մասին. մազոտ մարդուն վայրենի ենք պատկերացնում, ում արյան մեջ եռում են բնազդները, իսկ որքան քիչ մազ կա մարդու մարմնին, այնքան զարգացած է նա մեր աչքին:

 

Ուստի ժամանակակից աշխարհի էսթետիկ նորմերը պահանջում են կնոջից հանել հոնքերն ու ազատվել ոտքերի ու թևատակի մազերից: Ի դեպ, անմազության պահանջները տարածվում են նաև այն հատվածների վրա, որոնք չեն երևում: Ըստ վիճակագրության` կանանց գրեթե երկու երրորդն ամբողջությամբ կամ մասնակի հեռացնում է բիկինիի հատվածի մազածածկույթը:

Դե լավ, զգուշորեն սափրել բիկինիի գոտին, որպեսզի անդրավարտիքի տակից մազերը դուրս չցցվեն, հասկանալի է. 70-ականները վաղուց անցել են: Դիլեմման ծագում է, երբ այս գործում խառնվում է տղամարդն ու դեմ է արտահայտվում այդ գոտում մազածածկույթի առկայությանը:

Իրականում հեշտոցի մազերը կամ դրանց բացակայությունը ոչ այնքան հիգիենայի կամ առողջության հարց են, այլ սեքսուալ ֆետիշ: Պոռնո կայքերում անգամ թեմատիկ բաժիններ կան` բնական մազածածկույթի սիրահարների և նրանց համար, ովքեր սիրում են, որ այնտեղ ամեն ինչ հարթ է:

Առաջինները հավաստիացնում են, որ հեշտոցի մազերն ավելի լավ են պահպանում ֆերոմոնները, իսկ դա նշանակում է, որ իրենք ավելի ուժեղ են գրգռվում: Մյուսները համարում են, որ բրազիլական էպիլյացիան ավելի հիգիենիկ է ու հարմար:

Հոգեբանական տեսանկյունից այն տղամարդիկ, ովքեր պահանջում են բացարձակ հարթություն բիկինիի գոտում, այսպես ասած Գումբերտներ են, ովքեր ցանկացած կնոջ մեջ փնտրում են իրենց Լոլիտային: Համարվում է, որ իրենք պատրաստ չեն զուգընկերուհու մեջ տեսնել հասուն անհատի և նրանից պահանջելու են հարաբերություններում երկրորդական դերեր: Թեև դա չի նշանակում, որ այս պահանջը պետք է դուրս գա սեքսի սահմաններից: Իսկ իշխող սիրեկանը միշտ չէ վատ:

Կանանց կարծիքն այս հարցի շուրջ նույնպես տարբերվում է: Որոշ կանայք բիկինիի գոտու մազերը համարում են իրենց գենդերային նույնականացման անբաժանելի մաս: Բացի այդ` շատերին է անհանգստացնում սափրելուց և մեղրամոմով դեպիլյացիայից հետո առաջացող գրգռվածությունն ու ցավը, ծակող մազերն ու այլ տհաճ հետևանքները: Իսկ մյուսներն իրենց հիանալի և սեքսուալ են զգում, երբ այնտեղ հարթ է:

«Սափրե՞լ, թե՞ չսափրել»-ը յուրաքանչյուր կնոջ անհատական որոշումն է: Աշխարհը հիասքանչ է իր բազմազանության մեջ: