Ճապոնիայում առաջին անգամ դատի են տվել Յակուձաին` ճապոնական մաֆիային: Խոշոր գանգստերյան կազմակերպության`Յակուձայի  ղեկավարից պահանջվում է վերդարձնել սպառնալիքների և շորթման միջոցով ստացված փողերը: Այս մասին փոխանցում է Итар-Тасс-ը:

Նագյո քաղաքի շրջանային դատարանում գործը հարուցել է տեղի ռեստորանի նախկին սեփականատերը: Նա երկրում ամենախոշոր «Յամագուտի-գումի» քրեական խմբավորման առաջնորդ Կենիտի Սինոդիից վճարել 17.35 մլն իեն,որը հավասար է մոտ 175 հազար դոլարի:

Կինը հաստատում է, որ 1998-2010 թվականներին իրեն ստիպել են ամեն ամիս գումար փոխանցել տեղի բանդիտային խմբավորման ղեկավարին, որը մտնում է Յամագուտի-գումի միության մեջ: Փաստաբանի խոսքերով ռեստորանի տիրուհին փորձել է հրաժարվել գումար տրամադրելուց, սակայն ահաբեկել են, որ ռեստորանը կվառեն:

Համաձայն 2008 թվականին Ճապոնիայում ընդունված օրենքի յակուձաի խմաբորումների ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց ենթակաների հանցագործությունների համար: Դա հնարավորություն է տալիս պատասխանատվության ենթարկել մաֆիայի խոշոր ղեկավարներին, որոնց դեմ դժավր է լինում փաստեր հավաքել: Սակայն դրամաշորթման զոհերը մինչև այժմ խուսափում էին նրանց դեմ հարուցել դատակն գործ իրենք իրավունքների պաշտպանության համար: