Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակող միջոցառումները Իտալիայում կտևեն առնվազն մինչև ապրիլի 12-ը, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։


Իտալիայի ԱՆ ղեկավարի խոսքերով՝ գիտա-տեխնիկական կոմիտեն քննարկում է կարանտինն առնվազն մինչև Զատիկ երկարաձգելու հարցը, որը կաթոլիկները նշում են ապրիլի 12-ին։