Сегодня պարբերականը փորձել է պարզել, թե ինչն են ամենից շատ գնահատում ուկրաինացի գեղեցկուհիները տղամարդկանց մեջ:
«Միսս Ուկրաիան տիեզերք-2012» տիտղոսի տեր Անաստասիա Չիրնովայի վրա կարող է տպավորություն գործել այն տղամարդը, որ նորաոճ հագնված կլինի, սակայն վերջինիս համար ավելի կարևոր է շփման ժամանակ դրական տպավորությունը: «Արտաքինը ամենևին ամենակարևորը չէ, ավելի կարևոր է տղայի վարքագիծը,ով չպետք է խոսքերը օդում թողնի: Իհարկե նա պետք է հոգ տանի իմ մասին, լինի ուշադիր և բարի»,- նշել է Չիրնովան:
Անաստասինա չի սիրում նաև, որ տղաները չափից դուրս համառ են: Օրինակ Չերնիշովային մոտ մեկ ամիս հետապնդել է երկրպագու, ով աղջկան նվիրել է տարբեր նվերներ և ծաղիկներ: Ի վերջո գեղեցկուհին ստիպված է եղել անգամ փոխել հեռախոսի համար, որ վերջինս իրեն հանգիստ թողնի: Սակայն աղջկա սիրտը արդեն գրավված է: Նրա ընտրյալն է դարձել 29 տարեկան մի երիտասարդ:
Անցյալ տարի «Միսս խարկով» ճանաչված Դիաննա Գարկուշան խոստովանում է, որ նրա սիրտը երբեմն տարվում է համակրանքով, սակայն լուրջ հարաբերություններ դեռևս չկան:«Իմ իդեալը տղամարդու ուժեղ բնավորությամբ և հումորի լավ զգոցումով տղամարդ է: Կարևոր է, որ մարդը լինի պարզ և ազնիվ, իրեն հարստություն մտացածին չստեղծի»,- նշել է Գարկուշան: Պարզվել է, որ 19 ամյա գեղեցկուհու համար նյութականը ամենևին կարևոր չէ, ավելի կարևոր է օրիգինալությունը:
«Միսս Դոմբաս OPEN-2013» տիտղոսի տիրուհի Դարիա Տրինոժենկոն ժպիտով հիշում է, թե ինչպես էր մանկապարտեզում հոգ տանում տղաների մասին:«Իմ սիրտը գրավելու համար տղան պետք է քիչ խոսա և շատ գործի: Հինալի է, որ քո երկրպագուն համակրելի տեսք է ունենում, սակայն հաճախ ինտելեկտը և արտաքին տեսքը մեկ մարդու մեջ չեն լինում: Այնպես որ նախընտրում եմ խելացի և հումորով լի տղաներին,որոնք պատրաստ են իրական քայլերի»,- նշում է Տրինոժենկոն:
«Գեղեցկության թագուհի 2013» տիտղոսի հաղթող Անաստասիա Սենինան տղամարդկանց մեջ գնահատում է պատասխանատվությունն ու հուսալիությունը և երբեք չի լինի այն տղամարդու կողքին, ով զրկված է հումորի զգացումից: Նաստիայի երկրպագու չեն կարող դառնալ նրանքմ ովքեր աղջիկների հետ շփվում են միայն զուտ ընկերական: «Եթե սկզբում փոխադարձ զգացմունք չի առաջացել, ապա հետագայում ոչինչ հնարավոր չէ: Բացի այն, որ դու կորցնում ես լավ ընկերոջ, նաև սիրային տեսանկյունից ոչինչ չի ստացվում»,- նշել է Սենինան:
Քրիստինա Օպարինան, ով անցյալ տարի դարձել էր, Miss Model of the World, նշում է, ոչ իր սիրտը գրավելու համար տղամարդը պետք է լինի«բնավորությամբ ուժեղ և ինքնավստահ: Ինձ համար ամեն ինչ կարևոր է. վարքագիծը, շփման մշակույթը, արտաքին տեսքը: Եթե այդ ամենի հետ տղամարդը նաև կայուն է, ապա դա մեծ պլյուս է նրա համար»,- նշել է Օպարինան: