Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդումների՝ Ուհան քաղաքում վերացվել են կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները:
Ի թիվ այլ ապրանքների, վերաբացվել է կենդանիների և ծովամթերքի շուկան: Հազարավոր շներ, կատուներ և չղջիկներ նորից կմորթվեն ու կհանվեն վաճառքի: Daily Mail-ի թղթակիցը հայտնում է, որ շուկան գործում է այնպես, ինչպես մինչ կորոնավիրուսը: Միակ տարբերությունն այն է, որ պահակները խանգարում են մարդկանց, ովքեր փորձում են լուսանկարել: Նախկինում նման սահմանափակում չի գործել:
Չինաստանի հարավ-արևմտյան Գույլին քաղաքում մեկ այլ թղթակից լուսանկարել է չղջիկների, կարիճների, մողեսների և օձերի վաճառքի վերաբերյալ գովազդը, որոնք օգտագործվում են որպես «դեղամիջոց»՝ տարբեր հիվանդությունների բուժման համար: CNBC-ն ցույց է տվել մի տեսանյութ, որտեղ վաճառքի են հանվել կենդանի կարիճներ: