ArmLur.am-ը գրում է. Արդեն հայտնել ենք, որ Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կդատարկվի և կծառայի կորոնավիրուսի դեմ պայքարին:
ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են այս պահին շտապօգնության մեքենաներով հիվանդանոցից դուրս տանում հիվանդներին: