Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին փոխանցեվլ է 231 միլիոն դրամ:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ հիմնադրամի հաշվին ամենաշատ գումարը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 80 միլիոն դրամ, իսկ ամենաքիչը` մի երեխա, ով փոխանցել է 1000 դրամ:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հիմնադրամի հաշվին ինքը փոխանցել է 4 մլն դրամ, փոխանցումներ են արել նաև գործարարները, պատգամավորները և այլոք:

«Ամենաշատ վնասը հենց ինձ է եղել, շուրջ 100 մլն դրամի վնաս եմ կրել, բայց ես այդ հյիմնադրամից չեմ օգտվելու»,-իր խոսքում նշեց Ալեքսան Պետրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ արձագանք ստացաք այն 1000 խոշոր հարկատուներից, որոնց նամակ էիք գրել օգնել հիմնադրամին, Ալեքսան Պետրոսյանը պատասխանեց.«Դե մի քանիսը փոխանցել են, մի քանիսը չեն արձագանքել: Դե բարեգործություն է, ամեն մարդ իր խղճի չափով օգնել է: Ով անի, Աստված իրա հետ»: