Աշխարհում ներկայում կա 18 երկիր, որտեղից չեն ստացվել տվյալներ նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։
Խոսքը Եմենի, Վանուատուի, Կիրիբատիի, Կոմորյան կղզիների, Հյուսիսային Կորեայի, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սոլոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է։
Փորձագետները կարծում են, որ որոշ երկրներ կարող են ուղղակի չհաղորդել դեպքերի մասին, թեև կարող են այդպիսիք լինել։ Մի շարք երկրներից, օրինակ՝ Եմենից, վիճակագրություն ստանալը բարդ է՝ զինված բախումների պատճառով։ Ինչ վերաբերում է վերը նշված երկրների մի մասին, դրանք կղզի-պետություններ են՝ արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապով։