ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին Սպիտակ տանն ունեցած ճեպազրույցի ժամանակ բացատրել է լրագրողներին, թե ինչու է հրաժարվում կորոնավիրուսային համավարակի ֆոնին պաշտպանիչ դիմակ կրել։
«Դա պարզապես խորհուրդ է։ Ես ինձ լավ եմ զգում և պարզապես չեմ ուզում դա անել»,-նրա խոսքերն է մեջբերել USA Today-ը։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ դիմակ կրելը չի համապատասխանում իր կարգավիճակին, հատկապես Օվալաձև կաբինետում «մեծ սեղանի» մոտ գտնվելիս կամ նախագահների, վարչապետերի, բռնապետերի, թագավորների ու թագուհիների հետ շփվելիս։
Այդուհանդերձ, նա չի բացառել ապագայում մտափոխվելու հնարավորությունը։