Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեբախտաբար, Հայաստանում գրեթե ոչ ոք գրիպի դեմ պատվաստված չէ։ Եվ քանի որ գրիպի դեմ պատվաստված մարդկանց իմուն համակարգը շատ ավելի խոցելի է Կորոնավիրուսի կողմից, քան չպատվաստված անձանց իմուն համակարգը, ապա հայաստանցիներս ավելի լավ ելակետային դիրքերում ենք, քան, ասենք, ամերիկացիք։
Դա բացատրվում է նրանով, որ երբ կորոնավիրուսը մտնում է օրգանիզմ, որում պատերազմ է գնում իսկական գրիպի կամ սեզոնային այլ վիրուսների դեմ, ապա ընկնում է տանկերի ու այլ զինատեսակների կրակի տակ և սատկում։
Այն օրգանիզմները, որտեղ նման պատերազմները բացառված են խաղաղապահների, այսինքն՝ վակցինացիայի միջոցով, ահա այդ օրգանիզմները կորոնավիրուսին ընդունում են գրկաբաց, իսկ հետո փոշմանում»։
«Բարեբախտաբար, Հայաստանում գրեթե ոչ ոք գրիպի դեմ պատվաստված չէ». Հայկ Մանասյան
