Նյույորքյան Բրոնքս շրջանի կենդանաբանական այգում ապրող էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Վայրի կենդանիների պահպանության միությունը (WCS)՝ հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ազգային ծառայության կողմից անցկացված թեստի պատասխանին։
Վիրուսն ախտորոշվել է Նադյա անունով 4-ամյա մալայական վագրի մոտ։
Վագրին վարակել է նրան խնամող աշխատակիցը, ում մոտ նոր վիրուսի ախտանշաններ չեն եղել։ Այգու տնօրինությունը միջոցառումներ է սահմանել՝ անձնակազմի և կենդանիների շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար։ Նշվում է, որ Նադյայից բացի, չորի հազ է առկա նրա քրոջ, ամուրյան 2 վագրերի և աֆրիկյան 3 առյուծների մոտ։
Նշվում է, որ սա ԱՄՆ-ում COVID-19-ով կենդանու վարակման առաջին դեպքն է։
Посмотреть эту публикацию в Instagram