Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան համընդհանուր ինքնամեկուսացման ընթացքում Instagram-ում թողարկել է «Утренник с Бузовой» օնլայն շոուն, որի հյուրերն արդեն իսկ հասցրել են դառնալ Դեմիս Կարիբիդիսը եւ Գարիկ Խառլամովը։ Իսկ այսօր Բուզովան ուղիղ եթերում շփվել է Գարիկ Մարտիրոսյանի հետ։
«Դոմ 2»-ի աստղը նրանից հետաքրքրվել է՝ ինչպես է նա անցկացնում ինքնամեկուսացման ռեժիմը։ Գարիկը պատմել է, որ մի քանի անհետաձգելի տնային գործ է արել, ինչպես նաեւ վերացրել դեմքի կնճիռները, արդուկել գլխարկը։
Կատակերգուի հետ զրույցի ընթացքում Օլգան պարծեցել է, որ այժմ իր հային ունի՝ զրուցակցին ցուցադրելով իր ընկերոջը։ Դավան ու Գարիկը հայերենով մի քանի արտահայտություն են փոխանակել, ինչը Բուզովան տարակուսանքով է արձագանքել։
«Մեր խոսակցությունից հետո նա այժմ արդեն քո անձնական հայը չէ»,- ծիծաղելով նշել է Մարտիրոսյանը։