Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմն, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
ArmLur.am-ը տեղեկացնում է, որ խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է։ Վերջիններս ազատման դիմումներ են գրել և վերջնականապես որոշել դուրս գալ Ucom ընկերությունից։
Հայտնի է դարձել, որ կան տարաձայնություններ և պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: