«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր բավական լարված են»,-«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Աարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածը դառնալ ՌԴ-ՀՀ միջպետական հարաբերությունների վատթարացման պատճառ:

 «Դա արտահայտվեց գազի գնի թանկացմամբ, Ադրբեջանին զենք վաճառելու և ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրողի շեշտադրումների տեսքով, և այլն: Չկան հարաբերություններ՝ կա ՌԴ, որն ունի իր հստակ պահանջները՝ Հայաստա­նը, և կա ՀՀ, որը դիմադրողականություն չունի: Ասել, որ կարող են վա­տանալ հայ-ռուսական հարաբերությունները՝ մեղմ է, որովհետև կա հզոր ՌԴ ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ոչ ունակ ՀՀ»,- ասել է նա նշելով, որ միջպետական հարաբերությունների վատթարաց­ան հարցում ինքը ՌԴ իշխանություններին չի մեղադրում, որովհետև «մեր մեղքերը մեր երկրում պետք է փնտրենք»: