Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավաստի տեղեկություններ կան , որ արտակարգ դրությունը մի ամսով երկարաձգվելու է:
Որոշում ընդունողները անկասկած գործում են մեր բոլորիս առողջության ու անվտանգության նկատառումներից ելնելով:
Բայց ... Բայց որքան էլ դաժան կամ նույնիսկ ցինիկաբար հնչի , բայց Հայաստանը ու Հայաստանում ապրող ժողովուրդը չունեն էնքան ռեսուրսներ , որ կարողանան 2 ամիս առնվազն ուղղակի անջատվել , ռելաքսավորվել :
Հարց չկա , կարող եք ասել , որ որոշում կայացնողները հաշվի առնում , ծանրութեթև են անում , ընտրում են ամենաօպտիմալ տարբերակը :
Ես էլ եմ էդպես կարծում, բայց որոշում կայացնողները հնարավոր է մի քիչ չգիտակցեն , կամ իրականությունից մի փոքր կտրված լինեն ու չհասկանան, որ 30% ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ ուղղակի գրեթե 70% աղքատության պայմաններում չեն դիմանա, ու որ սոցիալ-ֆինանսական օգնությունը պետությունից բացարձակ անհամարժեք է Հայաստանում "գոյատևման գնի" հետ :
Խնդիր չկա, կորոնավիրուսից վարակվել հնարավոր է , իսկ սովից ՝ չէ :
Հայաստանում նույնիսկ ամենահանգիստ ու խաղաղ պայմաններում , մոտավորապես 1 միլիոն մարդ ամեն օր արթնանում ու հենց էդ օրվա ընթացքում էդ օրվա գոյության խնդիրն է լուծում :
Այսինքն՝ թիթեռի կյանքով ապրում :
Եթե հաշվի առնենք, որ այս 1 միլիոնը ու գումարած նաև ևս 1 միլիոն մարդ կապ ունեն Ռուսաստանի տրանսֆերների հետ , որը ևս վերացել է :
Ո՞նց ապրեն մարդիկ: Ինչո՞վ :
Հասկացանք էդ #մնատանը -ն , ապրեք , սիրուն գաղափար ա : Բա հետո՞:
Պատգամավորների մի քանի զամբյուղ բաժանվելիք մթերքը 2 օրվա խնդիր է լուծում :
Բոլորին էլ հայտնի է , որ Հայաստանում շատ , շատ , շատ քիչ մարդիկ կան , ովքեր կարող են ոչինչ չանել երկու ամիս ու ապրել , բայց միլիոնավոր մարդիկ չունեն էդ հնարավորությունը :
Արտակարգ դրությունը ճանապարհ չի, առավել ևս որ արտակարգ դրությունը մեծ հաշվով չի էլ փոխում վարակի դեմ արդյունավետությունը ինչ-որ ահռելի ձևով :
Պետք է իրականության հետ հաշվի նստել , խնդիրը խորանում է օրեցօր , իսկ մարդկանց լոզունգներով , սիրուն տեսաուղերձներով կերակրել հնարավոր չէ :
Կտրուկ գործողություններ են անհրաժեշտ ու ասեմ ավելին ՝ իմունիտետի առաջին թշնամին ՝ սովն է :
Սոված մարդու ոտքերին չէ ոչ մի վիրուս, ու մեծ հաշվով դա նորմալ է: Ի՞նչ տարբերություն ինչից մեռնի , բայց եկեք համաձայնեք , որ ավելի լավ է կուշտ փորով մեռնի» :