Սոցկայքերի թուրքական տիրույթում բուռն են արձագանքել կորոնավիրուսի կանխարգելման համար Հայաստանին ուղարկված Չինաստանի օգնության մեջ արկղերի վրա Արարատ լեռան հիշատակումը։

Սոցկայքերում թուրք օգտատերերին զայրացրել է այդ հանագամանքը եւ շատերը նեղվել են, որ իրենց բարեկամ համարվող Չինաստանը նման ձեւով է Թուրքիային մեջքից հարվածել։

Նշենք, որ Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական սարքավորումների արկղերի վրա գրված է եղել «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, եւ ավելի երկար, քան Յանցզի գետը»։