Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին։
«Սկզբում խոսակցություններ տարածվեցին, թե պատճառն այն է եղել, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հեռուստաեթերում՝ որպես ազնիվ և իսկական հոգևորական մատնանշել է Տեր Հակոբին՝ վերջինիս հակադրելով Նավասարդ Կճոյանին։ «ՉԻ» տեղեկություններով, սակայն, այդ ամենը ընդամենը պատրվակ է եղել Տեր Հակոբին աշխատանքից ազատելու և ուրիշ տեղ՝ մասնավորապես Հարավ-արևմտյան թաղամասի եկեղեցի ծառայության ուղարկելու համար։
Մեր տեղեկություններով՝ Նավասարդ Կճոյանի «ագրեսիան» առ Տեր Հակոբ սկսվել է այն բանից հետո, երբ Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին 2013 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հատուկ մրցանակ է շնորհվել։ Այս մրցանակը եզակի է, և առաջին անգամ է, որ միության նախագահը նման բարձր մրցանակի է արժանանում»– գրում է թերթը։