ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 2000 դեպք, հաղորդում է BBC News-ը:
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում մահացել է 2108 մարդ, վարակվել է ավելի քան կես միլիոն մարդ:
Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով փորձագետները պնդում են, որ երկրում կորոնավիրուսի բռնկումը կսկսի նվազել:
Բժիշկ Դեբորա Բիրքսի խոսքով՝ հայտնվել են կորոնավիրուսի բռնկման կայունացման նախանշաններ:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ երկրում կորոնավիրուսից կարող է մահանալ առնվազ 100 000 մարդ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 18 693 եւ վարակման 500 399 դեպք: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Նյու Յորքում:
Ընդ որում, Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 18 849 մարդ: