«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը տուժած քաղաքացիներին երեկ իր մոտ է հրավիրել և բանկի երևանյան գլխամասի ներկայացուցիչների ներկայությամբ հետ վերադարձրել նրանց գրավադրած ոսկեղենը:
Ավելին, «ժողովուրդ» օրաթերթի բարձրացրած աղմուկից հետո բանկի աշխատակիցները ներողություն են խնդրել վարդենիսցիներից՝ իրենց անհանգստացնելու համար:
Ակնհայտորեն փոխված ու խեղճացած է եղել նաև Արտյոմ Մկրտչյանը, որը գլուխը կախ արել Է այն, ինչ ասել Է «վերադասը»: