Խոյ. Այս ժամանակահատվածը ավելի հարմար է սկսած գործերը ավարտելու, քան նորերը սկսելու համար: Դժվարությամբ կկենտրոնանաք ընթացիկ գործերը կատարելիս: Շրջապատի մարդիկ ձեր օգնության կարիքը կզգան: Նույնիսկ եթե չեք ցանկանում աջակցել, ամեն դեպքում քաղաքավարություն պահպանեք եւ կտրուկ մի մերժեք:

Ցուլ. Այսօր ավելի մեղմ եւ շրջահայաց վարքագիծ դրսեւորեք բոլոր հարցերում: Չափազանց համառությունը կարող է բերել անհարկի կոնֆլիկտների: Ուստի, գոնե ոչ սկզբունքային հարցերին վերաբերվեցեք մակերեսայնորեն: Խուսափեք ուղեւորություններից` հիվանդանալու հավանականությունը մեծ է: Օրվա վերջին կարող եք այցելել մշակութային միջոցառումների:


Երկվորյակ. Այսօր դյուրությամբ կկարողանաք լուծել ցանկացած խնդիր: Հաջող կանցնեն բոլոր տեսակի բանակցությունները: Հնարավոր է անակնկալ առաջարկ ստանաք, որը նաեւ նոր եկամուտներ կբերի ձեզ: Հին ընկերների հետ կքննարկեք նոր գործնական հորիզոններին առնչվող հարցեր:

Խեցգետին. Այսօր էներգիայի եւ աշխատասիրության պակաս չեք ունենա եւ կկարողանաք ոչ միայն աշխատել ընթացիկ հարցերի վրա, այլ նաեւ նոր նախագծեր կազմել: Օրվա երկրորդ կեսը հարմար է տանը` ընտանիքի հետ անցկացնելու համար:


Առյուծ. Կարող եք սկսել այն բոլոր փոփոխությունները, որոնք պլանավորել էիք դեռ վաղուց: Եթե զգում եք, որ ուժերի պակաս կա, ապա ուժասպառ մի արեք ինքներդ ձեզ: Այսօր կհանդիպեք հին ընկերների հետ: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք:

Կույս. Այսօր դուք չեք կարողանա անաչառորեն գնահատել իրավիճակը եւ մասնագիտական, եւ անձնական ոլորտներում: Լուրջ որոշումներ մի կայացրեք այսօր: Օրվա ընթացքում ստացված բոլոր առաջարկներին վերբերվեցեք ծայրահեղ զգոնությամբ եւ կասկաամտորեն:

Կշեռք. Շատ անելիքներ կունենաք այսօր, եւ ողջ օրվա ընթացքում, ինչպես ասում են, նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չեք ունենա: Միայն երեկոյան կազատվեք գործերից եւ կկարողանաք ժամանակ գտնել մտերիմների հետ շփումների համար: Այսօր կարող եք զբաղվել նաեւ սեփական առողջությանը առնչվող հարցերով:

Կարիճ. Հիանալի ժամանակ է նոր գիտելիքների յուրացման եւ հանգստի համար: Եթե ցանկանում եք խոշոր գնում կատարել, ապա այսօր ամենից հարմար ժամանակն է: Տարեց բարեկամների խորհուրդներին ականջալուր եղեք: Եթե նույնիսկ օգնության կարիք եք զգում, կարող եք այդ մասին ասել նրանց: Դուք կստանաք այդ աջակցությունը:


Աղեղնավոր. Կենտրոնացեք այն բոլոր խնդիրների վրա, որոնք կարող եք նաեւ միայնակ լուծել: Մնացած հարցերի վրա այսօր կարելի է նաեւ ուշադրություն չդարձնել: Անվստահություն ներշնչող մարդկանցից հեռու մնացեք: Հնարավոր է խաբեության զոհ դառնաք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հետաքրքիր տեղեկություններ ստանաք:

Այծեղջյուր. Օրը հարմար է ոչ շտապ գործերը կարգավորելու, առօրեական հոգսերով զբաղվելու համար: Այսօր խորհուրդ չի տրվում գերծանրաբեռնվել, այլապես արդեն օրվա վերջում ձեզ կզգաք սպառված եւ ջլատված: Երեկոյան կարող եք այցելել զվարճավայրեր:

Ջրհոս. Հնարավոր է, որ այսօր առողջական խնդիրներ ունենաք: Կսրվեն խրոնիկ հիվանդությունները: Խնայեք ձեր ուժերը: Երեկոյան կարող եք շփվել մտերիմների հետ, հյուր գնալ, կամ հյուրեր ընդունել: Եթե ինչ որ մեկի հետ վիճել եք, եւ այսօր ունեք ցանկություն հաշտվելու, ապա անվարան դա արեք` լիովին հարմար ժամանակ է:

Ձկներ. Այսօր հնարավոր են կոնֆլիկտներ գործընկերների հետ, որոնք կհակադրվեն ձեզ իրենց տեսակետներով: Պլանների իրականացման համար հարմար է օրվա երկրորդ կեսը: Վատ օր չէ նաեւ փոքր գնումներ կատարելու համար: