35-ամյա մոսկվայաբնակ տղամարդը սպանել է իր ավագ եղբորը, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն։
Ինչպես ՌԵՆ ՏՎ-ին հայտնի է դարձել, սպանությունը տեղի է ունեցել Վարշավայի մայրուղու վրա գտնվող բնակարանում ապրիլի 11-ի առավոտյան։
Վեճի ընթացքում տղամարդը կացնով եւ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 1982 թվականին ծնված եղբորը։
Գիտակցելով կատարվածը՝ տղամարդը զանգահարել է ոստիկանություն։ Նա բերման է ենթարկվել։