Գեղարքունիքում կորոնավիրուս հայտնաբերված վիրուսակրին կթեստավորեն երրորդ անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշենք, NEWS.am-ի հետ զրույցում Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ կորոնավիրուս հայտնաբերված բնակչի մոտ երկրորդ թեստը եղել է բացասական։


Մարզպետը, մասնավորապես, գրել է.

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.

Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։

Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել եւ ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։

Առողջ եղե'ք...»։