Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացրեց սցենար, թե մայիսին ինչ իրավիճակ կլինի կորոնավիրուսի տարածվածության տեսանկյունից:
Նա նշեց երեք սցենար. « Կախված զարգացման տրամաբանությունից, մենք կունենանք մի քանի տարբերակ: Եթե պահպանվի վարակի տարածման ոչ բարենպաստ դինամիկա, մենք ստիպված ենք լինելու վերադառնալ երրորդ փուլի սցենարին, շարունակվելու են թեստավորման ծավալների ընդլայնումըշարունակվելու է բնակչության ինքնամեկուսացումը:
Եթե մեզ հաջողվի վարակի տարածման ինտենսիվությունը պահել 1-ից ցածր մակարդակի վրա, կվերանայվեն սահմանափակումները եւ կանոնների թեթեւացման ուղղությամբ կշարժվենք, միաժամանակ ընդալյելով թեստավորման ծավալներն ու տեղորոշաման գործիքները:
Իսկ եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, քննարկելի է նաեւ սահմանափակումների առհասարակ հանելու հարցը, միաժամանակ կշարունակվի տեղորոշումն ու թեստավորումը»,-հայտարարեց փոխվարչապետը: