Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրիդ դատախազը ծառ է տնկում, շուրջպար պարում, նկարում, իսկ վերջում էլ` Թուրքիայից հողային պահանջ ներկայացնում, բացարձակապես չզբաղվելով իր պարտականություններով, ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտվելու են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում:

Իսկ ԱՊՀ տարատեսակ ձեւաչափերը` խորհրդարանական ու կառավարական չափումներով, մեր գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության պաշտոնյանների համար ընդամենը խնջույքների առիթ եւ հայ-ռուսական բարեկամության կենաց խմելու վայրեր են:

Մի պատգամավոր չգտնվեց խորհրդարանում, որ մի բաց կամ փակ նամակ գրեր, ահազանգ հնչեցներ այդ վեհաժողովներում իր գործընկերների միջոցով... Երբ տարիներ առաջ ադրբեջանցիները սահմանը անցած հայ հովիվին խոշտանգեցին, նամակախեղդ արեցինք միջազգային կազմակերպություններին: Իսկ այս դեպքում բոլորը լուռ են.... կարծես` ոչինչ չի եղել: Սա եւս ցույց է տալիս, որ այս Ազգային ժողովը ժողովրդի ու քաղաքացու հետ ոչ մի կապ չունի...»: