ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ:
«Վատ նորություններ: Զատկյան կիրակի մենք կորցրել ենք 671 մարդու»,- ասել է Կուոմոն:
Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385:
ԱՄՆ-ում ընդհանուր վարակվածների թիվը 564 հազար 317 է, մահերինը՝ 22 հազար 850: