ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ջերմոցային տնտեսությունները բավականին գրավիչ ոլորտ է Հայաստանում և շահութաբեր բիզնես:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում ընդունեց «Կագա Գրուպ» ընկերությանը հարկային արտոնություններ տալ Կոտայքի մարզում` գերժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու համար:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը մեկ ամսում արդեն հինգերորդ արտոնությունն է տալիս ջերմոցային տնտեսություններին: