Հեշտ է դուր գալ կանանց, եթե հումորի զգացում ու հաճելի ժպիտ ունես, բայց նույնքան հեշտ է զզվանքի արժանանալ, եթե բնավորության բացասական կողմեր կամ սովորություններ ունես: Մի քանի թերություն հեշտ է փոխել, պարզապես հետևելով անձնական հիգիենային, իսկ մյուսները փոխելու համար պետք է ամեն օր «պարապել»: Պրակտիկան քեզ կատարյալ չի դարձնի, բայց դրա շնորհիվ գոնե կկարողանաս ձերբազատվել որոշ վատ սովորություններից: Իհարկե եթե հաճույք չես ստանում մենակությունից:

1. Յուղոտ մազեր

Կանայք թքած ունեն, որ դու գրանժի երկրպագու ես, որ մազերիդ մի տուփ գել կամ նման բան ես քսել. եթե մազերդ յուղոտ են, դա արդեն իսկ զզվելի է: Պետք չի մարդկանց մոտ հիշվել որպես «այն տղան, որ մոռացել էր լվանալ գլուխը»: Աղջիկը կմոռանա դեմքդ, իսկ ահա կեղտոտ մազերդ մեկընդմիշտ կմնան նրա հիշողության մեջ:

2. Տհաճ հոտ

Կապ չունի, թե որտեղից է այն գալիս` բերանից, թևատակերից, թե անդրավարտիքից. ցանկացած տիպի տհաճ հոտը զզվանք է առաջացնում աղջիկների մոտ: Տհաճ հոտ կարող է գալ ոչ միայն մարմինցդ, այլև հագուստից կամ բնակարանից և ավտոմեքենայից:

3. Կազանովայի վարք

Անգամ եթե անսահման կրքոտ ես, երբ քո վարքը ցույց է տալիս, որ դու գիտես դրա մասին, կարող ես հրաժեշտ տալ բոլոր շանսերիդ: Աղջիկները սովորաբար նախընտրում են ավելի հասարակ տղաների: Նրանք չեն ցանկանում լսել տասնյակ ընկերուհիներիդ մասին, հարյուրավոր կոտրված սրտերի և այն մասին, որ սրճարանի մատուցողուհին էլ քեզ հաստատ ուզում է:


4. Ատելություն կենդանիների հանդեպ

Պետք չի ուշագնաց լինել շնիկների տեսնելիս, պարզապես սիրով վերաբերվիր նրանց: Կենդանիներին ատող տղաները հավանաբար ատում են նաև մարդկանց, իսկ աղջիկները չեն ցանկանում հանդիպել սառնասիրտ ու դաժան էակների հետ: Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը նշան է, որ դու կարող ես մարդ սպանել: Քեզ դա պե՞տք է: