Այո, քաղաքապետարանում հաստատվում է տրանսպորտի սակագնի թանկացումը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքերով՝ հանձնաժողովն աշխատում է և շարունակելու է աշխատել:
Հարցին, թե ե՞րբ ենի նախատեսվում թանկացումները, Բեգլարյանը պատասխանեց, որ տրանսպորտի նախարարությունում դեռևս թանկացման մասին դիմում չկա, քանի դեռ հանձնաժողովն իր աշխատանքները չի վերջացրել:
Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տրանսպորտը կթանկանա 50 դրամով, Բեգլարյանը պատասխանեց. «Որտեղի՞ց կանխատեսեցիք»: