Երեկ ժամը 17.00 էպիլեպտիկ նոպայով Դոմոդեդովա օդանավակայանից տեղափոխվել է համար 12 քաղաքային հիվանդանոց 53 ամյա Նազիմ Պերիևը: Տղամարդու գրպանում եղել է փաստաթղթեր, 30 հազար ռուբլի, մի քանի եվրո և Բաքու թռնելու տոմս:
Բժիշկները ներարկել են անհրաժեշտ դեղորայքը Նազիմին, ինչից հետո նրա վիճակը լավացել է: Երբ դեղորայքի ազդեցությունը թողել է նա բժիշկներից պահանջել է իր փաստաթղթերը և գումարը: Նրան խնդրել են չանհանգստանալ և սպասել հերթապահ բժշկի ժամանելուն: Այդ ժամանակ նա կոտրել է պատուհանը և կոտրված ապակիով մոտեցել միջանցքում պառկած տարեց կնոջ: Այդ ժամանակ վերջինիս մոտ է գտնվել նաև նրա 52 ամյա աղջիկը: Տղամարդը ապակու կտորը մոտեցրել է տարեց կնոջ կոկորդին և սկսել գողանալ վերջինիս մոտ գտնվող փոքրիկ պահարանում գտնվող իրերը:
Դեպքի վայրեն ժամանել հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, իսկ բժիշկներից մեկը զանգահարել է ոստիկանություն: Նիզամին խնդրել են հանդարտվել և հետ են վերադարձրել նրա իրերը: Այդ ժամանակ նա բաց է թողել տարեց կնոջը և ապակու կտորը դրել բժիշկների մեկի կոկորդին:
Այդ ժամանակ դեպքի վայր ժամանած ոստիկանները հասկացել իրավիճակի լրջությունը և խոստացել են տրամադրել նրան ավտոմեքենա, որը սպասում է նրան ներքևում: Վերջինս գերի վերցնելով մեկ այլ կնոջ իջել է ներքև և նստել շտապ օգնության մեքենան: Այդ ժամանակ ոստիկանները հասկացել են, որ չպետք է թույլտարել նրան դարպասներից դուրս գալ և հարձակվել են մեքենայի վրա: Բարեբախտաբար գերիներից ոչ մեկ չի վնասվել, իսկ այժմ ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը: