«Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ամեն օր չափավոր C վիտամին խմելն ուժեղացնում է իմունային համակարգը և օգնում պայքարել բարդությունների դեմ»,- օգտատիրոջ հարցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ չի համարում, որ C վիտամինն ուժեղացնում է իմունային համակարգը, և որ դրանով կարող ենք պայքարել այդ հիվանդության դեմ:
«Մենք պետք է ապավինենք ապացուցողական բժշկությանը, իսկ C վիտամինի դերն այդ հարցում վաղուց, կարծես թե, պարզված է, և այն խմելը որևէ լուրջ բան չի փոխում մեր կյանքում: Իհարկե, կա նման շեմ, որից հետո պետք է կենտրոնանալ բուժման վրա, սակայն դա չի նշանակում, որ մենք վարակի փոխանցման շղթաների մասով որևէ գործ չպետք է անենք»,- ասաց Թորոսյանը՝ հավելեով, որ այդ շեմը պետք է համադրել մեր ունեցած կարողությունների հետ և հայտնաբերել և «կոտրել» այդ շղթաները: