Քանի որ կաթողիկոսի մասին բուռն քննարկումներ են գնում, ստիպված եմ հիշեցնել մի պատմություն: Ուրեմն, 2007 թիվն էր: Շատ հավատացյալ մի անձնավորություն, որը նաև Հայ առաքելական եկեղեցու կից կառույցներից մեկի ղեկավարն էր, շատ երիտասարդ տարիքում, մահանալուց առաջ խնդրում է, որ իր դին դրվի եկեղեցում: Եկեղեցու քահանան մերժում է ննջեցյալի պատգամը, վերջինիս հարազատներին պատճատաբանելով, որ «շուտով մահանալու է Երևանի փոխքաղաքապետ Վարդանյան Վանոյի քավորը և «եկեղեցին զբաղված է լինելու»: Նկատեմ, որ փոխքաղաքապետի քավորը դեռ չէր մահացել, իսկ այն անձը, որի մասին է խոսքն արդեն ննջեցյալ էր: Վերջինիս հարազատները դիմեցին Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսին, որի առաջարկով խնդիրը պետք է լուծվեր կաթողիկոսի հետ: Որոշ ժամանակ անց Նավասարդ արքեպիսկոպոսը հայտնեց, որ խնդիրն անլուծելի է և պետք է սպասել Երևանի փոխքաղաքապետ Վարդանյան Վանոյի քավորի մահվանը: Նավասարդ արքեպիսկոպոսը վստսհեցնում էր, որ ամեն ինչ համաձայնեցված է կաթողիկոսի հետ: Ստացվում է, որ եկեղեցին մերժել է հավատացյալի դին եկեղեցում տեղակայելն այն պատճառաբանությամբ, որ սպասվում էր պետական պաշտոնյայի քավորի մահը: Սա է, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է իմանա կաթողիկոսի մասին: Ի դեպ, այս պատմության ամեն բառի և քերականական նշանի համար անձամբ եմ պատասխանատու»: