ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարությունը հաղորդել է, որ Ռուսաստանն ապրիլի 15-ին փորձարկել է հակաարբանյակային հրթիռ:
Այդ հրթիռն ի վիճակի է ոչնչացնել Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակները, հայտարարել են հրամանատարությունում: Փորձարկումները տեղի են ունեցել «Կոսմոս 2542» և «Կոսմոս 2543» տիեզերական արբանյակների մանևրներից հետո, որոնք, ըստ Միացյալ Նահանգների, հետապնդում էին ամերիկյան արբանյակը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը 2019 թ.-ի իր զեկույցում նշել է, որ Ռուսաստանը կարող էր փորձեր իրականացնել միջուկային զենքով: Պետդեպարտամենտը շեշտել է, որ Մոսկվան պետք է տեղեկացներ Վաշինգտոնին այդ փորձարկումների մասին: Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում տեղյակ են, թե քանի փորձարկում է իրականացրել Ռուսաստանը և արդյո՞ք դրանք տեղի են ունեցել 2019 թվականին: